Օրերս կնքված Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկ պայմանագիրը կարելի է համարել աննախադեպ` մի քանի առումներով. հայաստանյան էներգետիկ ոլորտը, որը ռուսական «գերակայության տարածք» էր, «ճեղքում» արձանագրեց` դիվերսիֆիկացիոն լուրջ հեռանկարով:
Սահմանային լարվածության այս օրերին Թուրքիայում տիրող տրամադրությունների և հնարավոր զարգացումների մասին է մեր զրույցը Ermenihaber.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, թուրքագետ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:
Փաստ է՝ հայերին դժվար է հաղթել դրսից: Իրողություն, որ ապացուցվեց ապրիլյան անցած երեք օրերին, երբ արտաքին վտանգը մեր բաց մատները վերածեց բռունցքի՝ ազգային ոգու, արժանապատվության և միասնական կամքի: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:
ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների նիստը, որը Ղազախստանի առաջարկով հետաձգվել էր, կկայանա Մոսկվայում։ Արդյոք Հայաստանը չպե՞տք է աներ ամեն ինչ, որպեսզի Ղազախստանի այդ նախաձեռնությունը տապալվեր։
Ռազմական գործողությունները «տեղափոխվել» են դիվանագիտական դաշտ: Հայաստանը պետք է կարողանա ամրագրել իր դիրքերը նաև քաղաքական հարթությունում: Բլիցկրիգի, ղարաբաղյան հակամարտության այս փուլի շուրջ «Իրատեսը» զրուցեց ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...